Քիմ Քարդաշյանի մոտ ուղեղի անևրիզմա է ախտորոշվել
24/10/2025 15:55

Քիմ Քարդաշյանի մոտ ուղեղի անևրիզմա է ախտորոշվել

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ իր մոտ ուղեղի անևրիզմա է ախտորոշվել։

Նրա ուղեղի ուռած արյունատար անոթը հայտնաբերվել է ՄՌՏ հետազոտության ժամանակ։ 

Քարդաշյանը կարծում է, որ իր առողջական խնդիրը սթրեսից է՝  Քանյե Ուեսթից ամուսնալուծության պատճառով։ Նա հայտնել է, որ բժիշկները ևս որպես իր վիճակի պատճառ նշում են սթրեսը։

45-ամյա աստղն իր ախտորոշման մասին հայտարարել է Keeping Up With the Kardashians հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանում։

Տեսանյութում Քարդաշյանը ցույց է տալիս, թե ինչպես է անցնում թեստը և արդյունքների մասին տեղեկացնում ընտանիքին։

Քիմ Քարդաշյանի մոտ ուղեղի անևրիզմա է ախտորոշվել