.jpg)
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին առանձնապես խոշոր չափի անօրինական եկամուտների օրինականացման համար։
Դատախազությունը դատարանից պահանջել է որպես խափանման միջոց սահմանել մեկ միլիոն լարիի գրավ և պարտավորեցնել նրան հանձնել անձնագիրը։
6 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարը հայտնաբերվել և առգրավվել է 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Ղարիբաշվիլու տան խուզարկության ժամանակ։
Ղարիբաշվիլին լիովին ընդունել է իր մեղքը։