Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
24/10/2025 14:33

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Սա շարունակությունն է հոկտեմբերի 9-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովում կայացած հանդիպման», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Երկու պետությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակել զարգացնել առևտրատնտեսական կապերը և իրականացնել համատեղ նախագծեր։

Զրույցի ընթացքում Պուտինը և Ալիևը քննարկել են տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք ասպեկտներ և պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում։

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ