.jpg)
Չեմ ուզում, բայց Հայաստանում «Քադաֆիոտ» տեսարաններ են լինելու․ Ռուբեն Մխիթարյան
«Ամեն րոպե Հայաստանում կարող է պայթյուն տեղի ունենալ», - «Իմնեմնիմի» պոդքասթի եթերում ասել է պրոդյուսեր, հանրային գործիչ, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։
«Ցավոք սրտի, իմ աչքի առաջ «Քադաֆիոտ» տեսարաններ են գալիս։ Ընդհանրապես չեմ ուզում՝ Հայաստանի Հանրապետությունում նման տեսարաններ լինեն, հավատացեք, բայց գնալով էս կեղտոտ խաղը սրողները այնպիսի գործիքակազմ են մտցնում, որ դա տեսանելի է»,- ասել է Մխիթարյանը՝ հավելելով՝ կարմիր գծեր չունեցող Փաշինյանը, բոլոր հնարավոր տեղերում պառակտում մտցնելով, այդպես է փորձելու պահել սեփական իշխանությունը։
«Տեսեք՝ ներքաղաքական պառակտումը մտցրեց, ընտանիքների մեջ մտավ՝ եղբայրներ սկսեցին իրար հետ չխոսել, քավոր-սանիկներ սկսեցին իրար հետ չխոսել, հիմա մտնում է հավատքի դաշտ․ ինքն իր համար ստեղծելու է նոր աղանդավորական եկեղեցի, ասի՝ հիմա սա է մեր պատկերացրած «Էջմիածինը»՝ մեր պատկերացրած «մաքուր» քահանաներով, ու էլի պառակտում է մտցնելու։ Դուք պատկերացնու՞մ եք՝ նույն գերդաստանի մեջ որոշում են իրենց երեխային ամուսնացնեն, ու հրահանգ են տվել, որ հենց ա՛յս քահանան պիտի պսակադրի․ որքա՞ն մարդ չի ուզենա այդ գերդաստանից ․․․ իսկ դա արդեն նշանակում է, որ երեխաների միջոցով էլ է էս խնդիրը մտնելու։
Ինքը (Փաշինյանը-խմբ․) իրականում խայտառակ վատ բան է անում, նույնիսկ ամենավերջին տեղը, որտեղ կարելի էր պառակտում մտցնել, դա էլ է անում, որովհետև գիտի մի շատ կարևոր բան՝ իր իշխանությունը կարող է դիմանալ միայն պառակտման արդյունքում՝ ներընդդիմադիր, ներազգային, ներժողովրդական, ներեկեղեցական, ներսփյուռքային․․․
Նրա իշխանությունը միայն պառակտման հիմքերի վրա է ու սեփական անձի շուրջ մաքսիմալ ֆիքսացիայի՝ «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», «Կամ ես կասեմ՝ ով է լինելու կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենա», և այդպես շարունակ․․․»,- ընդգծել է Մխիթարյանը։