.jpg)
26/10/2025 15:59
Եղբորս քայլերն անընդունելի են․կարգալույծ քահանայի եղբայր
Կարգալույծ քահանա Արամ Ասատրյանի եղբայրը Հայրապետական թափորում էր։
Նա Անուշավան սարկավագ Ասատրյանն է։ Ծառայում է Մայր Աթոռում։ Հոգևորականների հետ զրույցներում, անդրադառնալով եղբոր քայլերին, անընդունելի է համարել դրանք։
Անուշավան սարկավագի եղբայր Ստեփան Աստրյանը կարգալույծ է եղել վերջերս։ Նա, հիշեցնենք, եզակի նախկին հոգևորականներից է, որ սեղմեց վարչապետ Փաշինյանի՝ ընդդեմ եկեղեցեկանների պայքար տանելու ուղղած ձեռքը։