.jpg)
27/10/2025 22:56
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխվեց
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխվել է։ Այդ մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով»,- հայտնել է փաստաբանը։