Պետք է անընդհատ ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ է. Նիկոլ Փաշինյան
27/10/2025 10:35

Պետք է անընդհատ ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ է. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ-ի հետ բավականին ինտենսիվ աշխատանք է իրականացվում «Թրամփի ուղի» նախագծի իրականացման շուրջ, ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախագիծը նոր է, ունի բազմաթիվ նրբություններ, համոզված եմ, որ մենք հնարավոր ամենաարագ ժամկետներում խնդիրները կքննարկենք ու լուծումներ կգտնենք»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ պետք է անընդհատ ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ է։

«Մենք պետք է հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, Հայաստանին ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետև  Հայաստանն անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ ու ապրել խաղաղության պայմաններում։ Ունենալ խաղաղության պայմաններին համարժեք ընկալում ու մտածողության ձևեր, պարզ խնդիր չէ ու պետք է շատ ուշադիր լինենք այդ խնդիրը լուծելու համար»,- ընդգծեց նա՝ ասելով, թե պետք է հաստատված խաղաղության նկատմամբ «խնամք տանել»։

Պետք է անընդհատ ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված փաստ է. Նիկոլ Փաշինյան