Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել. երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել. Նիկոլ Փաշինյան
27/10/2025 10:10

Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել. երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

Առաջին անգամ է, որ ՀՀ պետական բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում, ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունն արդեն ունի պարամետրեր ու վիճակագրություն։

«Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել, մեր անկախության պատմության մեջ մենք երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել»,- ընդգծեց նա։

Արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել. երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել. Նիկոլ Փաշինյան