.jpg)
Թուրքիան ձգտում է դառնալ Գազայի խաղաղության սիմվոլը
Ժամանակակից աշխարհում ամենից շատ բարձրաձայնված և ամենից շատ չակերտավոր ուշադրության արժանացած հակամարտություններից մեկը, որում հատկապես բացակայում էր հումանիտար դրսևորման որևէ ակտ, իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացումն էր, որն էլ վերածվել էր հերթական պատերազմի, գրում է Ermeni Haber-ը։
Ամեն ինչ սկսվեց, երբ 2023-ի հոկտեմբերի 7-ին, ըստ իսրայելական կողմի հայտարարության, Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ»-ի զինյալները հարձակվեցին Իսրայելի վրա, գերեվարեցին մեծ թվով քաղաքացիների և տասնյակների էլ սպանեցին:
Այս իրավիճակից հետո կարծես ինքնաբուխ մի հարց էր առաջանում. ինչպե՞ս կարող էին զինյալները խոցելի դարձնել աշխարհում ամենապաշտպանված և ռազմական առումով ամենազարգացած երկրներից մեկը համարվող Իսրայելի պաշտպանությունը, այն էլ այնպիսի ուղղությամբ, որից իսրայելական կողմն ամենից շատ կարող էր սպասել հարձակման:
Ի՞նչ եղավ հետո. Իսրայելը հայտարարեց հակահարձակում սկսելու մասին, որոտացին պայթյուններ և 2 տարի շարունակ աշխարհը հետևեց, թե ինչպես է Գազայի բնակչությունը ծանր պայմաններում սովամահ լինում և կամ դառնում հրթիռային հարվածների զոհ, իսկ բուն տարածքը՝ հետզհետե անցնում Իսրայելի վերահսկողության տակ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։