Լուվրի կողոպուտի գործով երկու մարդ է ձերբակալվել
27/10/2025 11:19

Լուվրի կողոպուտի գործով երկու մարդ է ձերբակալվել

Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են Լուվրի թանգարանում իրականացված կողոպուտի մեջ մեղադրվող երկու կասկածյալի: Reuters-ի փոխանցմամբ՝ Փարիզի դատախազությունը տեղեկությունը հաստատել  է՝ չցանկանալով տրամադրել մանրամասներ։

Le Parisien պարբերականի տվյալներով, կասկածյալներից մեկը ձերբակալվել է հոկտեմբերի 25-ի երեկոյան՝ Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում, երբ պատրաստվում էր մեկնել Ալժիր։ Մյուսը ձերբակալվել է կարճ ժամանակ անց, Փարիզի արվարձաններից մեկում։ Երկու ձերբակալվածները, որոնց ինքնությունը գաղտնի է պահվում, մոտ 30 տարեկան տղամարդիկ են։ 

Փարիզի դատախազ Լոր Բեքուոն դժգոհություն է հայտնել ձերբակալման փաստի վերաբերյալ տեղեկությունների տարածման առնչությամբ՝ նշելով, որ դա կարող է խոչընդոտել մոտ 100 մոբիլիզացված քննիչների քննչական ջանքերին՝ թե՛ գողացված զարդերի, թե՛ բոլոր մեղավորների որոնման գործում:

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, որը հանրային ճնշման տակ է կողոպուտի պատճառով, X-ում շնորհավորել է քննիչներին, բայց լրացուցիչ մանրամասներ չի հայտնել:

Նշենք, որ 4 գողերին հաջողվել է ընդամենը 7 րոպեում մտնել աշխարհի ամենահայտնի թանգարանն ու տանել պատմական արժեքավոր 9 զարդ։

Լուվրի կողոպուտի գործով երկու մարդ է ձերբակալվել