Հայաստանի հավաքականն Իրանում կմասնակցի ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին
27/10/2025 12:50

Հայաստանի հավաքականն Իրանում կմասնակցի ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին

Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին:

Մեր թիմի կազմում կլինեն՝ 60 կգ` Կառլեն Դավթյանը, 65 կգ` Ժորա Գրիգորյանը, 71 կգ` Հովհաննես Հովհաննիսյանն ու 94 կգ` Հովհաննես Ղահրամանյանը:

Հավաքականի մարզիչն է Երվանդ Կիրակոսյանը։ Պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:

Ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարը կանցկացվի Իրանի Բաբոլսար քաղաքում` նոյեմբերի 1-6-ը:

Հայաստանի հավաքականն Իրանում կմասնակցի ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին