Հոկտեմբերի 27. ահաբեկչությունից անցել է 26 տարի
27/10/2025 09:35

Հոկտեմբերի 27. ահաբեկչությունից անցել է 26 տարի

Ուղիղ 26 տարի առաջ այս օրը՝ 1999-ի հոկտեմբերի 27-ին, Ազգային Ժողովում ոճրագործություն տեղի ունեցավ։

Զինված խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի դահլիճ, սպանեց 8 պետական գործիչ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ՝ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ՝ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Վիրավորվեց 8 մարդ։

Հոկտեմբերի 27. ահաբեկչությունից անցել է 26 տարի