.jpg)
Գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ավարտվել է «12th Beirut International Open Chess Championship» շախմատի միջազգային մրցաշարը:
Ինչպես հայտում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, հայ գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, վաստակել է 7 միավոր և կիսել 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Մրցաշարի հաղթող է դարձել բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովը, ով վաստակել է 8 միավոր: