.jpg)
Կապանում զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել․ ՊՆ-ից նշում են՝ նախնական տվյալներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով
ՊՆ-ից հաստատում են ԶԼՄ-ներով տարածված լուրը, որ Կապանում զինծառայողներից մեկը հրազենային վնասվածք է ստացել։
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել»,- նշել են հաղորդագրությունում։