«Վան»-ի գլխավոր մարզիչը հեռացավ
27/10/2025 19:35

«Վան»-ի գլխավոր մարզիչը հեռացավ

«Վան» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի հետ աշխատանքային հարաբերությունները խզվել են փոխադարձ համաձայնությամբ։

 Աշխատանքային պայմանագիրը խզվել է։

Ակումբը շնորհակալություն է հայտնում Թորոսյանին կատարած աշխատանքի, նվիրումի և ներդրման համար՝ մաղթելով հաջողություն հետագա մարզչական կարիերայում։

«Վան»-ն ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։  

 

«Վան»-ի գլխավոր մարզիչը հեռացավ