.jpg)
Ամբերդ գյուղում ու Վաղարշապատի այլ համայնքներում ՔՊ-ականները պոկում են «Հայրենիք» կուսակցության թեկնածուի պաստառներն ու փակցնում իրենց թեկնածուինը (Տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ահազանգում է՝ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ամբերդ գյուղում իշխանության ներկայացուցիչները բոլոր տեղերից պոկում են «Հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանի պաստառները ու փոխարենը փակցնում ՔՊ-ական թեկնածուի՝ Արգիշտի Մեխակյանի պաստառները։
Վիրաբյանի փոխանցմամբ, նույն պատկերն է տիրում նաև այլ համայնքներում․ համատարած պատռում են ոչ միայն Խաչիկ Մանուկյանի, այլև մյուս ընդդիմադիր թեկնածուների քարոզչական պաստառներն ու նկարները՝ թողնելով միայն Արգիշտի Մեխակյանինը։
Տաթևիկ Վիրաբյանը հայտնել է նաև, որ Ամբերդ համայնքում Խաչիկ Մանուկյանի պաստառները պատռում ու փոխարենը Արգիշտի Մեխակյանի պաստառներն է փակցնում ոմն Հայկո։
Մանրամասները՝ տեսանյութում