Մեր բոլորի հարկերով գործող Հանրային հեռուստաընկերության եթերում հավատացյալների զգացմունքները վիրավորվում են, իրավունքները՝ ոտնահարվում․ Նինա Կարապետյանց
28/10/2025 16:07

Մեր բոլորի հարկերով գործող Հանրային հեռուստաընկերության եթերում հավատացյալների զգացմունքները վիրավորվում են, իրավունքները՝ ոտնահարվում․ Նինա Կարապետյանց

Իշխանության սատելիտները, սազանդարները, քարոզիչները զավթել են Հանրային հեռուստաընկերության եթերը,  նշել է իրավապաշտան Նինա Կարապետյանցը՝ Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու օրակարգով նախաձեռնված քննարկման ժամանակ։

«Նույն հիմնարկում աշխատող մարդկանց և  իշխանության սատելիտ հանդիսացող «էքսպերտներին» հրավիրում են ու որպես «տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ» են ներկայացնում․ ակնհայտ է, որ նրանք զավթել են եթերը»,- ասել է Կարապետյանցը։

Նա ընդգծել է՝ Հանրային հեռուստաընկերության եթերում մարդկանց կրոնական զգացմունքները վիրավորող խոսք է հնչում․

«Միայն կրոնական փոքրամասնությունների իրավունքները չէ, որ պետք է պաշտպանվեն։ Կրոնական մեծամասնությունն էլ ունի իրավունքներ, և երբ Հայ Առաքելական եկեղեցուն ոտնահարում են, անձամբ ես ինձ շատ վիրավորված եմ զգում, որովհետև Հանրայինի եթերով, մեր բոլորի հարկերով՝ մեր հասարակության մեծամասնությունը կազմող հավատացյալների զգացմունքները վիրավորվում են, իրավունքները՝ ոտնահարվում։ Այնպիսի պրոպագանդա է տարվում, որն ուղղակի անտանելի է»։