Մենք թույլ չենք տալիս, որ ՌԴ-ն գա ու մեզ ասի, թե ինչպես փրկել Հայաստանը. Սարգիս Խանդանյան
28/10/2025 15:34

Մենք թույլ չենք տալիս, որ ՌԴ-ն գա ու մեզ ասի, թե ինչպես փրկել Հայաստանը. Սարգիս Խանդանյան

Մենք թույլ չենք տալիս, որ ՌԴ-ն գա ու մեզ ասի, թե ինչպես փրկել Հայաստանը. Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Մենք բավարար փրկիչներ ունենք և հայ ժողովուրդը փրկիչների կարիք չունի, հատկապես ՀՀ-ից դուրս»,-ասաց նա։  

Պատգամավորը վկայակոչելով Մոլդովայի օրինակը՝ պնդեց, որ նման հիբրիդ հարձակումներ կան նաև ՀՀ-ի դեմ։

«Նման օրինաչափություն, մենք տեսնում ենք, որ նաև ՀՀ-ում է ծագում։ Մենք 6 ամսից ունենալու ենք ընդհանուր ընտրություններ»,-ասաց նա։

Մենք թույլ չենք տալիս, որ ՌԴ-ն գա ու մեզ ասի, թե ինչպես փրկել Հայաստանը. Սարգիս Խանդանյան