Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի
28/10/2025 11:14

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի

Թուրքիայի արևմտյան Բալըքեսիր նահանգում ուժեղ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 19 մարդ։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։

Նշենք, որ Բալըքեսիր նահանգի Սընդիրի շրջանում 6.1 մագնիտուդով երկրաշարժի պատճառով քաղաքի դպրոցների աշխատանքը մեկ օրով դադարեցվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում՝ Մարմարա ծովի շրջանում  տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Այն զգացվել է Ստամբուլում։

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի