Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղություն կհաստատվի
28/10/2025 16:24

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղություն կհաստատվի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը երկարատև բնույթ կկրի։

«Վերջերս հաջողվել է մի քանի ձգձգված հակամարտությունների հետ կապված լուծումների հասնել, մեծ հույս ունեմ` երկարաժամկետ։ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Գազայում ավարտվել է երկամյա պատերազմը։ Սա միայն սկիզբն է։ Բայց հույս ունենք, որ սա լավ սկիզբ է», – հայտարարել է Բելառուսի առաջնորդը Եվրասիական անվտանգության հարցերով երրորդ միջազգային համաժողովում։

Նա խոսքով` մյուս թեժ կետերում հույսի նշույլ չկա։

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղություն կհաստատվի