.jpg)
Տնտեսական ակտիվությունը աճել է, արտաքին առևտուրը՝ նվազել․ սեպտեմբերի ցուցանիշները
2025թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 9.8%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 22%,
արդյունաբերություն՝ 10.1%,
ծառայություններ՝ 7.9%,
առևտրի շրջանառություն՝ 0.9%։
2025թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 21.6%-ով. արտահանումը նվազել է 24.4%-ով, իսկ ներմուծումը՝ 19.5%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.7%: