.jpg)
Արդյո՞ք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, քաղաքակիրթ աշխարհը և Եվրոպան ա՞չք է փակելու Արցախում Բաքվի էթնիկ զտումների վրա. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Երևանում ընթացող Եվրանեսթի՝ ՄԻՊ և ԵՄ քաղաքականության հետ համապատասխանեցման հանձնաժողովի նիստին բարձրաձայնեց Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։
Նա նշեց, որ բոլորը ցանկանում են խաղաղություն, բայց տևական խաղաղությունը պետք է լինի արդար, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերի շահերը պաշտպանված և հարգված լինեն, ինչպես նաև դրսևորվի բարի կամք։ «Ցավոք, նման բարի կամքի որևէ նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը շարունակում է զավթված պահել ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածներ, ՀՀ ներքին հարցերում դնում է տարբեր նախապայմաններ՝ հայտարարելով, թե պետք է փոխվի ՀՀ Սահմանադրությունը, որպեսզի խաղաղություն լինի։ Բացի այդ, Ադրբեջանը շարունակում է խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչը նշանակում է արտատարածքայնություն»,-ասաց նա։
Խաչատրյանը հորդորեց չանտեսել ԼՂ ժողովրդի ճակատագիրը։ «Եկեք աչք չփակենք էթնիկ զտումների և ցեղասպանության առաջ, որը գործվել է ԼՂ ժողովրդի դեմ։ Այսօր չկա գեթ մեկ հայ ԼՂ-ում․ մարդիկ, ովքեր հազարամյակներ ապրել են այնտեղ, ստիպողաբար տեղահանվել են։ Արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում է աչք փակել դրա վրա։ Արդյո՞ք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թե պահանջելու ենք, որ Ադրբեջանը երաշխավորի մարդկանց արժանապատիվ վերադարձն իրենց տները։ Մի քանի տասնյակ հայրենակիցներ այսօր դատական գործերով գտնվում են Ադրբեջանի բանտերում։ Այս վեհաժողովը պետք է պահանջի այս բանտարկյալների՝ առանց նախապայմանների ազատ արձակումը։
Արթուր Խաչատրյանը քննարկվող նախագծում առաջարկեց փոփխություն անել. «Ես առաջարկում եմ ուղերձ ուղարկենք Ադրբեջանին, որ այս վերհաժողովը չի հանդուրժելու այսպիսի անմարդկային գործողություններ Ադրբեջանի ֆաշիստ ռեժիմի կողմից»։