Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս չի խաղա
28/10/2025 16:58

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս չի խաղա

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով չի մասնակցի ակումբի առաջիկա խաղերին: 

Մխիթարյանը հետազոտություններ է անցել, ձախ ազդրի հատվածում մկանային լարվածություն կա։ 

Ֆուտբոլիստի առողջական վիճակը կվերանայվի հաջորդ շաբաթ, սակայն վերականգնման ժամկետները գնահատվում են մոտ 4 շաբաթ:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս չի խաղա