«Ժողովուրդ». Առողջապահության փոխնախարար Նանուշյանը զբաղված է ակտիվ բլոգերությամբ ու սոցցանցային «սրտիկներով»
28/10/2025 08:33

«Ժողովուրդ». Առողջապահության փոխնախարար Նանուշյանը զբաղված է ակտիվ բլոգերությամբ ու սոցցանցային «սրտիկներով»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրի առանցքային խոստումներից մեկը՝ համընդհանուր առողջապահական ապահովագրությունը, կարծես մնացել է սոսկ խոստում։ Ծրագիրը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանի օրոք այն փաստացի չշարժվեց տեղից, իսկ վերջին շրջանում թեման ամբողջությամբ անցել է նախարար Անահիտ Ավանեսյանի վերահսկողության տակ։

Նախարարը հիմա է մամուլի ասուլիսներով փորձում բացատրել, թե երբ կգործի ապահովագրական համակարգը, ինչպես, ծախսերի ինչ ծածկողականությամբ և այլն: Իսկ փոխնախարար Նանուշյանը զբաղված է ակտիվ բլոգերությամբ ու սոցցանցային «սրտիկներով»։ Նախարարության աշխատակիցներն անգամ հումորով միմյանց են ուղարկում նրա տեսանյութերը՝ «առողջապահությունը story-ներով» մեկնաբանությամբ»։

«Ժողովուրդ». Առողջապահության փոխնախարար Նանուշյանը զբաղված է ակտիվ բլոգերությամբ ու սոցցանցային «սրտիկներով»