Ուրախ ենք ականատես լինել եվրաինտեգրման հարցի շուրջ մեր հանրության ակտիվ դիրքորոշմանը. Ալեն Սիմոնյան
29/10/2025 16:46

Ուրախ ենք ականատես լինել եվրաինտեգրման հարցի շուրջ մեր հանրության ակտիվ դիրքորոշմանը. Ալեն Սիմոնյան

Վերջին տարիներին աննախադեպ առաջընթաց է գրանցվել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ հերթական նստաշրջանին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Խոսքը վերաբերում է ինչպես քաղաքական ու տնտեսական գործընկերության զարգացմանը, այնպես էլ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում համագործակցության խորացմանը: Արագ տեմպերով ընթանում է նաեւ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը»,- նշել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը հանձնառու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրագործմանը:

«Միաժամանակ վստահ եմ, որ վերջերս համաձայնեցված «Գործընկերության նոր օրակարգ» փաստաթուղթը կնպաստի համագործակցության նոր առաջնահերթությունների ամրապնդմանը:

ՀՀ Ազգային ժողովն այս տարվա մարտին ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենք: Այն քաղաքացիական նախաձեռնություն էր, եւ մենք ուրախ ենք ականատես լինել եվրաինտեգրման հարցի շուրջ մեր հանրության նման ակտիվ դիրքորոշմանը»,- հավելել է նա։

Ուրախ ենք ականատես լինել եվրաինտեգրման հարցի շուրջ մեր հանրության ակտիվ դիրքորոշմանը. Ալեն Սիմոնյան