.jpg)
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե։
Քննչական կոմիտեն ստացել է հաղորդումը։ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Aysor.am-ին ասաց, որ հաղորդումն ուսումնասիրության փուլում է։ ՔԿ-ից հավելյալ տեղյակ կպահեն՝ վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ։
Նշենք, որ Արշակ Սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» էր ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության վերաբերյալ հաղորդում ուղարկել։
Հիշեցնենք՝ օրերս տելեգրամյան ալիքում հրապարակվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր։
Արշակ Սրբազանն արձագանքել էր տարածված տեսանյութերին՝ հայտարարելով. «Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը»։