«Մա՛մ, դու հայ ես, երբեք չպիտի թուլանաս»․ սերժանտ Աշխեն Սիմոնյանին ոգեշնչում է փոքրիկ դուստրը (Տեսանյութ)
29/10/2025 10:14

«Մա՛մ, դու հայ ես, երբեք չպիտի թուլանաս»․ սերժանտ Աշխեն Սիմոնյանին ոգեշնչում է փոքրիկ դուստրը (Տեսանյութ)

«Չպարտվել, չկանգնել, տեղում չդոփել ու միշտ կատարելագործվել»․ ահա այս սկզբունքով է առաջնորդվում կանանց գումարտակի զինծառայող սերժանտ Աշխեն Սիմոնյանը։

Ասում է․ «Ես ողջունում եմ փաստը, որ կանայք ՀՀ–ում կարող են անցնել ծառայության։ Կանցնեն տարիներ, և այս գումարտակն իր տեղը կունենա ԶՈւ-ում»։

Սերժանտ Սիմոնյանը պատմում է, որ առաջին անգամ համազգեստը ստանալիս արտասվել է․ դա իր համար մեծ պատասխանատվություն է։ Ասում է․«Այդ պատիվը քեզ տրվել է ու այդ ճանապարհը ճիշտ պետք է անցնես»։

 Աշխենին ոգևորում և ոգեշնչում է նրա  փոքրիկ դուստրը։

«Ինքն ինձ միշտ ուժ է տալիս, ասում է՝ մա՛մ, դու հայ ես, երբեք չպիտի թուլանաս»։

«Մա՛մ, դու հայ ես, երբեք չպիտի թուլանաս»․ սերժանտ Աշխեն Սիմոնյանին ոգեշնչում է փոքրիկ դուստրը (Տեսանյութ)