.jpg)
Սի Ծինփինը հոկտեմբերի 30-ին Բուսանում կհանդիպի Թրամփի հետ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հոկտեմբերի 30-ին Բուսանում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնեցվածության համաձայն, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում՝ հոկտեմբերի 30-ին։ Կողմերը կարծիքներ կփոխանակեն չին-ամերիկյան հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունից հավելել են, որ Սի Ծինփինը պլանավորում է մանրամասն քննարկել չին-ամերիկյան հարաբերությունների կարևոր հարցերը Թրամփի հետ, և որ Պեկինը պատրաստ է խթանել դրանց զարգացումը։