Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է ավելի քան 77%-ով՝ կազմելով 71,4 մլն դոլար. Պապոյան (Տեսանյութ)
29/10/2025 13:39

Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է ավելի քան 77%-ով՝ կազմելով 71,4 մլն դոլար. Պապոյան (Տեսանյութ)

«Այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է ավելի քան 77%-ով, կազմելով 71,4 մլն դոլար»,-հայտարարել է այս պահին Գերմանիայում գտնվող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝  ֆեյսբուքյան տեսաուղերձում։

Նա ընդգծել է, որ այդ 8 ամիսներին արդեն իսկ ավելի շատ արտահանում է իրականացվել Գերմանիա, քան ամբողջ անցած տարվա ընթացքում. «Սա կարևոր է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման տեսանկյունից»,-նշել է նա։

Նաև հավելել է, որ այդ մասին հայտնում է Բեռլինից, քանի որ այնտեղ հանդիպելու է ավելի քան 40 գերմանացի գործարարի հետ, որպեսզի ներկայացնի Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի հնարավորությունները։

Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է ավելի քան 77%-ով՝ կազմելով 71,4 մլն դոլար. Պապոյան (Տեսանյութ)