Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
29/10/2025 23:28

Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը դարձել է ոսկե մեդալակիր։

Պոկում վարժությունում Չոլակյանը գլխավերևում պահեց 115 և 120 կգ ծանրություն՝ դառնալով այս վարժության հաղթողը։ Հրում վարժությունում նա նույնպես ցուցադրեց լավագույն արդյունքը՝ հերթականությամբ բարձրացնելով 140, 145 և 147 կգ։

Երկամարտի 267 կգ արդյունքով Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։

Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն