.jpg)
Ռուսական շոշափուկները խոչընդոտում են Կովկասում խաղաղությանը. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հանդիպումը:
«Սա շատ կարևոր հանդիպում է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև։ Հարավային Կովկասը երբեք խաղաղություն չի վերականգնի, քանի դեռ ռուսական շոշափուկները ներկա են։ Ռուսաստանի վերջին ամրոցն Իվանիշվիլիի պաթոլոգիկ բռնապետությունն է։ Վրաց ժողովուրդը, որը պայքարում է իր ազատության համար, պայքարում է նաև տարածաշրջանում խաղաղության համար», - ասել է Սաակաշվիլին։
Նա նշել է, թե Վրաստանի պայքարը ժողովրդավարության և անկախության համար ուղղակիորեն կապված է ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության և կայունության հետ։