Ոչ մի վարկած չի բացառվում, քննակվում են բոլոր վարկածներն ու բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում. Գեղարքունիքի մարզպետը՝ 3-ամյա Տիգրանի անհետացման մասին
30/10/2025 12:27

Ոչ մի վարկած չի բացառվում, քննակվում են բոլոր վարկածներն ու բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում. Գեղարքունիքի մարզպետը՝ 3-ամյա Տիգրանի անհետացման մասին

3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներում որևէ նորություն չկա, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Շարունակվում են որոնողական աշխատանքները, ոչ մի վայրկյան տեմպը չի թուլանում»,- նշեց նա։

Անդրադառնալով խոսակցություններին՝ որ երեխայի եղբայրն անընդհատ կոկորդին է ձեռքը տանում՝ մարզպետը նշեց, թե վարկածն այն է, որ, երևի թե, ուզում է հասկացնել, որ խոսել չի կարողանում։

Նա ասաց, որ ոչ մի վարկած չի բացառվում, քննակվում են բոլոր վարկածներն ու բոլոր վարկածներով ուսումնասիրություն է իրականացվում։

Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ երեխայի որևէ հետք չկա։

Առաջիկայում մարզպետարանը ֆինանսական օգնություն կտրամադրի 3-ամյա Տիգրանի ընտանիքին։ Նրանք սոցիալապես անապահով են։