Խուդաթյանը մարզպետներին հանձնարարել է ակտիվացնել եկամուտների հավաքագրումը
30/10/2025 19:55

Խուդաթյանը մարզպետներին հանձնարարել է ակտիվացնել եկամուտների հավաքագրումը

ՏԿԵ նախարարությունից հաղորդագրություն են տարածել.

«ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել։

Քննարկվել են աշխատանքային 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների վերաբերյալ հարցերը։

Նախարարը հանձնարարել է ակտիվացնել հավաքագրումների գործընթացը՝ տարեվերջին բարձր կատարողականներ ապահովելու նպատակով։

Քննարկվել են նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի, հրատապ աշխատանքների հետ կապված հարցեր»։