.jpg)
30/10/2025 12:00
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույց մոտ ապագայում նախատեսված չէ. Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց մոտ ապագայում նախատեսված չէ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ չեղարկել է Բուդապեշտում Ռուսաստանի ղեկավարի հետ նախատեսված հանդիպումը։ Ռուսաստանի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ հանդիպումը, հավանաբար, հետաձգվում է։