Թրամփ-Ցզինփին հանդիպումը թուլացրել է ԱՄՆ-Չինաստան լարվածությունը
30/10/2025 10:42

Թրամփ-Ցզինփին հանդիպումը թուլացրել է ԱՄՆ-Չինաստան լարվածությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հրաշալի» է որակել իր հանդիպումը Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինի հետ՝ նշելով, որ կողմերը նախնական համաձայնության են հասել ԱՄՆ-Չինաստան մաքսատուրքերի կրճատման շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Թրամփը նշել է, որ Պեկինը համաձայնել է վերսկսել ամերիկյան սոյայի գնումները, շարունակել հազվագյուտ մետաղների արտահանումը և պայքարել ֆենտանիլի ապօրինի շրջանառության դեմ։ Չինաստանը դեռ չի արձագանքել հրապարակային այս հայտարարություններին։

Չնայած համաձայնագրի ամբողջական մանրամասները դեռ չեն հրապարակվել, հանդիպման դրական տրամադրությունը բավական է եղել, որպեսզի համաշխարհային ֆոնդային շուկաները արձագանքեն՝ մոտենալով ռեկորդային մակարդակներին։

Թրամփ-Ցզինփին հանդիպումը թուլացրել է ԱՄՆ-Չինաստան լարվածությունը