.png)
Քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը
ԱԽ գրասենյակից հաղորդագրություն են տարածել.
«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիբանանի պետական անվտանգության գլխավոր տնօրեն Էդգար Լավանդոսի հետ:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Լիբանանի միջև առկա ավանդական բարեկամական կապերը ու դրան համահունչ երկկողմ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման կարևորությունը:
Հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավճակը, ինչպես նաև անվտանգության ոլորտում Հայաստան-Լիբանան համագործակցության հեռանկարները»: