«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի էկոնոմիկայի փոխնախարարը
31/10/2025 08:15

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի էկոնոմիկայի փոխնախարարը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի փետրվարին և արդեն 5 տարի համակարգում է ոլորտը։ Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը Խոջոյանը 10 տարի աշխատել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամում որպես զարգացման ծրագրերի ղեկավար։ 2019-ից նա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» և «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների բարձրացման» ծրագրերի տնօրենն էր։ 

Խոջոյանը հասցրել է ղեկավարման տարիներին գույքով ապահովվել։ Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի նրա հայտարարագրի՝ նա ունի 3 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, որոնցից 2-ն էլ գտնվում են Արաբկիր վարչական շրջանում ու ձեռք են բերվել 1995, 2017 թվականներին, և ավտոկայանատեղի, որը ձեռք է բերվել դարձյալ 2017 թվականին։ Փոխնախարարը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 5,4 մլն դրամ և 200 դոլար»։

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի էկոնոմիկայի փոխնախարարը