Երկամարտի 210 կգ արդյունքով` Մերի Միսակյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երրորդն է
01/11/2025 18:20

Երկամարտի 210 կգ արդյունքով` Մերի Միսակյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երրորդն է

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են պայքարը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում։

Ինչպես հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից, երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ են մտել 69 կգ քաշային կանայք:

Հայաստանից Մերի Միսակյանը պոկում վարժությունում բարձրացրել է 88 կգ ու 92 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Միսակյանը գլխավերևում պահել է 114 կգ, 118 կգ: Այս վարժությունում Միսակյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Երկամարտի 210 կգ արդյունքով` Մերի Միսակյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երրորդն է:

Երկամարտի 210 կգ արդյունքով` Մերի Միսակյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երրորդն է