Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Եգիպտոսում
01/11/2025 14:17

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Եգիպտոսում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-3-ն աշխատանքային այցով կգտնվի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ Կահիրեում։

Եգիպտոսի նախագահի հրավերով Հանրապետության նախագահը կմասնակցի Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։

Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։