Գևորգ Ներսիսյանը և որդին ձերբակալված են, ցուցմունքներ են տվել․ Զոհրաբյան
03/11/2025 09:46

Գևորգ Ներսիսյանը և որդին ձերբակալված են, ցուցմունքներ են տվել․ Զոհրաբյան

Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալված են, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին: Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն», - գրել է նա։