3-ամյա Տիգրանի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ
03/11/2025 14:02

3-ամյա Տիգրանի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ

Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: 

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

«Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը): Վերջինս ձերբակալվել է»,- նշել են ՔԿ-ից։

3-ամյա Տիգրանի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ