3-ամյա Տիգրանի հորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
03/11/2025 16:59

3-ամյա Տիգրանի հորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրան Օվանեսովի հոր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 

3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: 

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):

Նա ձերբակալվել է, ձերբակալվածը Տիգրանի հայրն է։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր լրագրողներին հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, հայրը խեղդամահ անելու ճանապարհով է սպանել փոքրիկին:

3-ամյա Տիգրանի հորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել