Սպառնալիք չեմ տեսնում, ընդհակառակը՝ ասում է պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով. Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարության մասին (Տեսանյութ)
03/11/2025 16:03

Սպառնալիք չեմ տեսնում, ընդհակառակը՝ ասում է պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով. Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարության մասին (Տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ալիևի խոսույթում որևէ սպառնալիք չի տեսնում։

«Նախատեսված է իր ներքին լսարանի համար, ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Ալիևն այսօր հայտարարել էր, որ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ և նշել, որ ադրբեջանցիների վերադարձն «իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան», չպետք է վախեցնի հայերին։

«Որևէ սպառնալիք չեմ տեսնում, տեքստի մեջ ազատագրելու մասին բան չեմ տեսել, ընդհակառակը, տեսել եմ, որ ասում է՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք նման ձև մեկնաբանում»,-ասաց նա։

Հարցին, թե նորմա՞լ է խաղաղություն հաստատելու համատեքստում նման հայտարարություն անելը, Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ ուզում մեկնաբանել, որովհետև անշնորհակալ գործ է։ Դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում է, որ պատերազմով հարց չենք լուծելու։ Երբ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ, մենք տանկերի մասին ենք խոսում, դա նորմալ է, որ Ղարաբաղի բնակիչներն էլ վերադառնան»։

Սիմոնյանը թեև ճիշտ չհամարեց Սևանա լիճը Գյոյչա անվանելը, բայց դա ևս իր համար հասկանալի էր։ «Շատ վատ է անում, որ փոխում է, բայց իր երկրի համար իր անունն է տալիս, մենք էլ շատ հաճախ տարբեր անուններ ենք տալիս»։

Սպառնալիք չեմ տեսնում, ընդհակառակը՝ ասում է պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով. Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարության մասին (Տեսանյութ)