ԱՄՆ-ն աշխարհը 150 անգամ պայթեցնելու կարողություն ունի. Թրամփ
03/11/2025 12:17

ԱՄՆ-ն աշխարհը 150 անգամ պայթեցնելու կարողություն ունի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափն անդրադառնալով միջուկային զենքի փորձարկումների մտադրությանը՝ նշել է, որ Միացյալ Նահանգներն ունի բավարար կարողությամբ միջուկային հզորություն՝ «աշխարհը 150 անգամ պայթեցնելու»:

«Մենք կփորձարկենք միջուկային զենք, ինչպես մյուս երկրներն են անում։ Ռուսաստանը փորձարկումներ է անում, Չինաստանը փորձարկումներ է անում, բայց նրանք դրա մասին չեն խոսում։ Մենք բաց հասարակություն ենք։ Մենք տարբեր ենք։ Մենք խոսում ենք դրա մասին։ Մենք ունենք բավարար միջուկային զենք՝ աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար», - ասել է ԱՄՆ նախագահը։