Հայաստանը Հնդկաստանից SU-30MKI ինքնաթիռներ ներկրելու մասին պայմանավորվածություն չունի. Պաշտպանության նախարար (Տեսանյութ)
03/11/2025 16:08

Հայաստանը Հնդկաստանից SU-30MKI ինքնաթիռներ ներկրելու մասին պայմանավորվածություն չունի. Պաշտպանության նախարար (Տեսանյութ)

Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները,  այդ թվում՝ նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը հերքեց հնդկական մամուլում տեղ գտած լուրը, թե Հայաստանը SU-30MKI ինքնաթիռներ է ցանկանում ներկրել։

«Մենք նման պայմանավորվածություն չունենք»,- ասաց Պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք՝ Indian Defense News-ը գրել էր, թե Հայաստանն ավարտում է Հնդկաստանի հետ HAL ընկերության թողարկած Су-30МКИ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման շուրջ պատմական գործարքը։

Նշվում էր, թե գործարքը, որի արժեքը, ենթադրաբար, կկազմի 2,5-3 միլիարդ դոլար, սկզբնական փուլում, հավանաբար, կներառի 8-ից 12 Su-30MKI ինքնաթիռի մատակարարում, ինչպես նաև դրան կից ուսուցում, ցամաքային աջակցություն և զենքի անհատական ինտեգրացիա: 
«Մատակարարումները նախատեսվում է սկսել 2027 թվականի վերջին, իսկ վերջնական հանձնումը 2029 թվականին»,- նշել էր պարբերականը։