.png)
Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր. վարչապետ
Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին, Օրբելի ֆորում 2025-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ասել եմ մի բան, որ, գուցե, մի տարի-երկու տարի առաջ կլիներ աներևակայելի։ Ես ասեցի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի և եղբայրների վերադարձի օրակարգը ես համարում եմ վնասակար՝ խաղաղության համար։ Եվ ասել եմ նաև, որ այդ թեման՝ ներքին տեղահանվածների վերադարձի օրակարգը, ընդհանրապես վտանգավոր է, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին»,-հավելեց նա։