.jpg)
Կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին
84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին. մահվան պատճառ են դարձել թոքաբորբի բարդությունները և սրտի ու անոթային հիվանդությունները։
1970-ականներին Չեյնին եղել է ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդի աշխատակազմի ղեկավարը, որից հետո տասը տարի աշխատել է Ներկայացուցիչների պալատում։
Ջորջ Հ. Ու. Բուշի (1989-1993 թթ.) վարչակազմում Դիք Չեյնին եղել է ԱՄՆ պաշտպանության նախարար։ 2001 թ. հունվարից մինչև 2009 թ. հունվարը զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը Ջորջ Ու. Բուշի վարչակազմում։
Չեյնին համարվում է ԱՄՆ-ի պատմության ընթացքում ամենաազդեցիկ փոխնախագահներից մեկը։
ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Չեյնին, լինելով հանրապետական, իր ձայնը տվել է դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի օգտին, քանի որ եղել է Դոնալդ Թրամփի մեծ քննադատը։