ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը Վրաստանում քննարկել է համագործակցության ընդլայնման հարցերը
04/11/2025 10:54

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը Վրաստանում քննարկել է համագործակցության ընդլայնման հարցերը

Հոկտեմբերի 28-31-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով գտնվել է Վրաստանում։

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման  հնարավորությունները։ 

Այցի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը նաև ներկա է եղել Վրաստանի ռազմական ոստիկանության անձնակազմի վարժանքներին, որոնց ընթացքում ցուցադրվել են արագ արձագանքման, շրջափակման և անձի պաշտպանության գործողությունների տարբեր տարրեր։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պատվիրակությունը Վրաստանում քննարկել է համագործակցության ընդլայնման հարցերը