Խաղաղություն չկա, իրականությունն այն է, ինչի մասին խոսում է Ալիևը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
05/11/2025 12:25

Խաղաղություն չկա, իրականությունն այն է, ինչի մասին խոսում է Ալիևը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այն որ խաղաղություն չկա, միանշանակ է. լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Մեր երկիրը դեռ գտնվում է պատերազմական իրավիճակում, ավելին՝ նոր կորուստների ու զիջումների նախաշեմին։  Գաղտնիք չէ, որ օրակարգում կան տարածքային զիջումների հարցեր, որն, այսպես կոչված, սահմանազատման կարգով պետք է իրականցվի, ակտուալ է նաև «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը, որը փորձում են այլ անվամբ փաթեթավորել և վաճառել ՀՀ-ին, և, ի վերջո, տեսնում ենք մեր ժողովորդի հանդեպ հանցագործություն իրականցրած ադրբեջանցիները, ովքեր բլոկադայի էին ենթարկել արցախցիներին և փորձել սովամահ անել, ամենաբարձր մակարդակով ընդունելության են արժանանում ՀՀ-ում։ Հիմա ո՞ր խաղաղությանը հավատանք․ այն, որ ցորենն Ադրբեջանի տարածքով էր գալի՞ս, թե՞ այն, որ ՀՀ-ից ցորեն հնարավոր չէր ուղարկել Արցախ, որն անում են  նույն մարդիկ»,-ասաց Մելիք-Շահնազարյանը։

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն այդ խնդիրները լուծում է ի հաշիվ և ի վնաս Հայաստանի անվտանգության։ «Դրա համար դա խաղաղություն չէ, այլ փորձում են խաբելով ներկայացնել հանրությանը, որը դավաճանվել է պատերազմի ժամանակ և ուզում է լսել խաղաղության մասին, որ այդ դժոխքն անցյալում մնա, և դա աշխատացնում են զուտ որպես քարոզչական գործիք»,-ասաց նա։

Ըստ նրա՝ իրականությունն այն է, ինչի մասին խոսում է Ալիևը․ «Այսինքն այն, որ իրենց նպատակն է, որ չլինի Սևան, լինի Գյոյչա, որպեսզի ադրբեջանցիները բնակվեն ՀՀ տարածքում և որպեսզի այն, ինչ կմնա ՀՀ-ից, ամբողջությամբ վերահսկելի լինի Բաքվի կողմից»։

Խաղաղություն չկա, իրականությունն այն է, ինչի մասին խոսում է Ալիևը. Հրանտ Մելիք-Շահնազարյան