Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթերի քանակը. նախարար
05/11/2025 11:21

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթերի քանակը. նախարար

Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթերի քանակը, «Օրբելի 2025. Խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային ֆորումում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներ եղել են, պայմանավորվածություն կա ավելացնելու դրանք՝ դեպի Երևան, Գյումրի, և, ըստ այդմ, Ստամբուլ, միգուցե՝ Անկարա»,- ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ  Շիրակ օդանավակայանը նույնպես կմիանա չվերթերին։

 Նրա խոսքով՝ մեր խնդիրը Թուրքիայի հետ եղել է այն, որ սահմանները փակ են և դիվանագիտական հարաբերություններ չկան.«Հիմա պետք է արձանագրեմ, որ Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ և բովանդակային քաղաքական երկխոսություն։ Գործընթացը, հանդիպումները եղել են հանրային։ Հիմա նաև քննարկվում են փոխգործակցության և վստահության ամրապնդման այլ միջոցներ»։